Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Դուք ամենուր անպայմանորեն ուզում եք գտնել հակասություն և ուղղակիորեն նպաստել նրան, որ չկայանա որևէ լավ բան»

«Դուք ամենուր անպայմանորեն ուզում եք գտնել  հակասություն և ուղղակիորեն նպաստել նրան,  որ չկայանա որևէ լավ բան»
29.04.2014 | 00:49

ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ (ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար)

-Պարոն Հակոբյան, ժամանակներ առաջ Ձեր «напарник»` ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց, որ Ձեր մյուս «վՈտՈՐվՌՍ»-ը՝ Գագիկ Ծառուկյանը, Բիձինա Իվանիշվիլի է: Համաձա՞յն եք այդ բնորոշման հետ:
-Չեմ կարծում, թե երկրագնդի վրա մեկ մարդը կարող է մյուսին նման լինել:
-Իսկ Դուք ո՞ւմ կնմանեցնեիք Գագիկ Ծառուկյանին: Ի դեպ, տեսակետ կա, թե «Ժառանգությունն» ԱԺ-ում ունի մեկ պատգամավոր, և այդ մեկը Դուք եք: Հա՛, էլի, պարոն Հակոբյան, որ խնդիր է լինում, ֆրակցիայի նիստ եք հրավիրում, ո՞ւմ հետ եք խորհրդակցում:
-«Ժառանգությունն» ունի լիարժեք վարչություն, որը կազմված չէ միայն Ռուբիկ Հակոբյանից: Դա Թևանն է` Պողոսյան: ՈՒնենք պատգամավոր` Զարուհի Փոստանջյանը:
-Ո՞վ ասաց` ունեք. «կորցրել» եք. Զարուհին ուսանում է ամերիկաներում, նա այլևս «ամերկան գըլ» է:
-Զարուհին շուտով կվերադառնա ու կշարունակի իր գործունեությունը պառլամենտում: Նաև` Ալեքսանդր Արզումանյանն է «Ժառանգություն» խմբակցությունից:
-Դուք ավելի շատ հաստատեցիք, նույնիսկ կարելի է ասել` հստակեցրիք իմ ասածը, որ Դուք «հպարտ միայնության» մեջ եք, պարոն Հակոբյան: Որ նիստ եք անում` «բոլորը» գալի՞ս են. դե Զառան չի կարող, Թևանը հաճախ է գործուղումների լինում, Ալիկն էլ զբաղված մարդ է` այլ կուսակցությունից: Նիստ եք հրավիրում ինքներդ Ձեզ հետ, քննարկում, հաստատո՞ւմ, թե՞ ոնց:
-Ոչ, ովքեր Հայաստանում են, ներկա են լինում նիստերին:
-Պարոն Հակոբյան, թերևս գիտեք, Կոելյոն ասում է, եթե մի բան երկու անգամ լինում է, էլի կլինի: Դուք մի անգամ եղել եք դաշնակցության «մինուճարը», հիմա էլ, փաստորեն, «Ժառանգության» «մինուճարն» եք. ճակատագիր է` համա:
-Չէի ցանկանա անդրադառնալ նման հարցերի:
-Ափսո՜ս: Դառնանք Իվանիշվիլու «ճակատագրին»: Ի՞նչ եք կարծում, Լ.Տ.Պ-ն այդ անալոգիան օգտագործել է, որպեսզի հետագայում Ծառուկյանը ա) դառնա վարչապե՞տ, բ) վերադառնա Քոչարյանը Մարգվելաշվիլու կարգավիճակո՞վ: Այո՞:
-Յուրաքանչյուր ոք կարող է յուրովի…
-...խելագարվել:
-Չխելագարվել։ Իր մեկնաբանությունն ունենալ ցանկացած հարցի առնչությամբ: Ես այդպես չեմ մտածում, ես մտածում եմ հետևյալ կերպ. երկիրը հայտնվել է անչափ ծանր իրավիճակի մեջ. ես համոզված եմ, որ Դուք համակ ուշադրությամբ հետևում եք իմ ելույթներին, ուր ես ասել եմ՝ լավագույն տարբերակը, որ իշխանությունն ինքը գնահատի այս իրավիճակը և գնա արմատական փոփոխությունների, պատրաստ լինի ընդունելու առաջարկներ, որոնք կնպաստեն պետության վիճակի բարելավմանը, իմիտացիան վերացնելուն. ասել է` ավելի լայն օրակարգի մասին է խոսքը: Եթե ոչ, ապա երկիրը կհայտնվի էլ ավելի քաոտիկ վիճակի մեջ, ինչն աշխարհաքաղաքական ներկա պայմաններում ուղղակի անթույլատրելի է:
-Ի՜նչ լրջացրիք իմ «թանկագին-թեթև» բլիցը: Իսկ ես կարծում եմ` հայաստանյան իրավիճակն ու օրակարգն այսպիսին են, որովհետև ունենք այսպիսի «քառյակ» և «այնպիսի» ընդդիմություն, որի մի ամանում այլընտրանք է, «մույսը»` «գծի մեջ» ծառայում է էն «մույսին», էն երրորդի մեջ էլ ըսկի շունչ չկա:
-Դուք ամենուր անպայմանորեն ուզում եք գտնել հակասություն և ուղղակիորեն նպաստել նրան, որ չկայանա որևէ լավ բան: Բայց դա Ձեր ճաշակն է ու նախասիրությունը:
-Դուք կարծում եք` այս ե՞ս եմ անում ու կամենում, որ ընդդիմությունը, «մույսը» չկայանան: Այդ դո՛ւք եք «կամենում», որ այդպես լինի, ընդդիմության` ամեն մեկիդ մեջ այնպիսի գեներացիոն «պոտենցիալ» կա, որոնցից կարելի է մի քանի միջուկային ռումբ սարքել, ու ոչ միայն երկրագունդը, այլև տիեզերքը պայթեցնել:
-Միևնույն է` երկրի վիճակն ահավոր ծանր է, և ամենքն իրենց չափով պետք է փորձեն շտկել, փոխել այդ վիճակը:
-Դե որ ասում եք...


Ճեպազրույցը՝
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ